Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի, Երեւանի «Փյունիկի» եւ հունական «Օլիմպիակոսի» նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը Տաշքենդի «Պախտակորի» կազմում հայտավորվել է Ասիայի Չեմպիոնների լիգայի 2013թ․ մրցաշարին։
«Պախտակորի» հայտացուցակը բաղկացած է 30 ֆուտբոլիստներից։ Ժորա Հովհաննիսյանից բացի, հայտավորվել է նաեւ Արամ Բաբայանը։ Հովհաննիսյանը կխաղա 10 համարի մարզաշապիկով, իսկ Բաբայանը՝ 17։
Ասիայի Չեմպիոնների լիգայում «Պախտակորի» մեկնարկային խաղը կկայանա փետրվարի 26-ին, փոխանցմում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախորդ առաջնությունում Ժորա Հովհաննսիսյանը խաղում էր Տաշքենդի «Լոկոմոտիվում» եւ ճանաչվել է 2012թ. լավագույն լեգեոնական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի 
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի