Սեսկ Ֆաբրեգասն ու Ռաֆայել Վարանը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Ռեալ» - «Բարսելոնա» առաջին հանդիպման գոլերի հեղինակներն են: Կատալոնացիները նվազագույն խնդիրը լուծեցին: Մրցակցի խաղադաշտում գրավեցին Լոպեսի դարպասը: Երկու գնդակներն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Ֆաբրեգասը հաշիվը բացեց 50-րդ րոպեին: «Ռեալը» պատասխանեց միայն 81-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Ռեալ» - «Բարսելոնա»` 1:1
Ռաֆայել Վարան, 81 - Սեսկ Ֆաբրեգաս, 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում