21:32  ,  10 հունվարի, 2013

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մարինա Վարդերեսյանը ծնոտի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի հնգակի չեմպիոն 27-ամյա Մարինա Վարդերեսյանը Խարկովի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծնոտի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Segodnya-ն:

Խարկով - Կիեւ մայրուղում մերկասառույցի պատճառով Մարինա Վարդերեսյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ բախվել է դիմացի ավտոմեքենային:

Ախտորոշվել է ծնոտի կոտրվածք, ներքին արյունահոսություն, կոնտուզիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում