16:55  ,  9 հունվարի, 2013

Նիկիտա Սիմոնյան. Ցանկության դեպքում կգտնենք պայմանավորված խաղերի կազմակերպիչներին

Այն, որ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է առաջարկել պայմանավորված խաղերի վերաբերյալ, միանշանակ դրականորեն կանդրադառնա ռուսական ֆուտբոլի զարգացման գործում, հայտարարել է 1956թ. օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: 86-ամյա Սիոմոնյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայմանավորված ֆուտբոլային խաղերի խնդիրը Պետդումայում ընդգրկելու որոշմանը:

«Ես միշտ կողմ եմ եղել պայմանավորված խաղերի դեմ պայքարելուն: Հիմա փաստաթղթերի մեր տարբերակը պատրաստում են ՌՖՄ-ի իրավաբանները: Այն, որ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է առաջարկել պայմանավորված խաղերի վերաբերյալ, միանշանակ դրականորեն կանդրադառնա մեր ֆուտբոլի զարգացման գործում: Հանցագործները կհայտնաբերվեն եւ կհայտնվեն բանտում: Եթե օրինապահ մարմինները զբաղվեն դրանով եւ լսեն բոլոր հեռախոսազանգերը, ապա մեղավորները շատ արագ կբացահայտվեն»,- Սիմոնյանի խոսքը փոխանցում է «Известия»-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում