Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, փոխանցում են բռնցքմարտիկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2012-ին Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Օգոստոսի 25-ին հայ բռնցքամարտիկը Բեռլինի «O2 World» մարզահամալիրում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Շտիգլիցին՝ նվաճելով գերմանացուն պատկանող WBО-ի չեմպիոնական գոտին:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:
BoxSport ամսագրի վարկածով Աբրահամը ճանաչվել էր Գերմանիայի 2012թ. լավագույն բռնցքամարտիկ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում