10:45  ,  27 մարտի, 2012

NBA. «Մայամին» շարունակում է անհաջող ելույթները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մարտի 26-ին կայացան հերթական հանդիպումները:

Արեւելյան գոտու առաջատար «Չիկագոն» սեփական խաղահրապարակում պարտվեց «Դենվերին»՝ 31:108:

Հյուրերի կազմում բոլորից շատ միավոր հավաքեց Թայ Լոուսոնտ, ով իր թիմին բերեց 27 միավոր: Չնայած պարտությանը, «Չիկագոն» պահպանում է առաջատարի դիրքը:

Շարունակում է անհաջող մրցելույթները «Մայամին», որը հյուրընկալվելիս 90:105 հաշվով պարտվեց «Ինդիանային»:

«Մայամիի» կազմում 24-ական միավոր վաստակեցին Դուան Ուեյդն ու Լեբրոն Ջեյմսը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Ինդիանայի» առաջատար Դենի Գրայնջերն էր՝ 25 միավոր:

NBA. Կանոնավոր առաջնություն, մրցաշարային աղյուսակ

«Տորոնտո» – «Օրլանդո» - 101:117

«Վաշինգթոն» – «Դետրոիտ» - 77:79

«Շարլոտ» – «Բոստոն» - 95:102

«Ինդիանա» – «Մայամի» - 105:90

«Նյու Ջերսի» – «Յուտա» - 84:105

«Նյու Յորք» – «Միլուոկի» - 89:80

«Չիկագո» – «Դենվեր» - 91:108

«Հյուսթոն» – «Սակրամենտո» - 113:106

«Կլիպերս» – «Նյու Օրլենա» - 97:85

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով