22:47  ,  26 մարտի, 2012

Ռուսաստանցիների պայքար Մայամիում

Ռուսաստանցի Մարիա Շարապովան կպայքարի թենիսի Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար:

4,8 միլիոն դոլար մրցաանակային հիմնադրամով մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթեց ռուսաստանցի  Եկատերինա Մակարովային:

Շարապովայի հաջորդ մրցակիցը կլինի Նա Լի (Չինաստան, 8) - Սաբին Լիսիցկի (Գերմանիա, 12) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում