17:50  ,  26 մարտի, 2012

Աշխարհի կրկնակի չեմպիոնը կժամանի Հայաստան

Գերծանրքաշային կարգում քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն Վահե Սահակյանը (110 կգ, 8հաղթանակ, 1 պարտություն) մարտի 30-ին Վիրջինիայում կմասնակցի ԱՄՆ-ի առաջնությանը: Սեպտեմբերի 22-ին էլ ԱՄՆ-ն ներկայացնող 18-ամյա մարզիկը դուրս կգա քիկբոքսինգի աշխարհի առաջնության ռինգ:

News.am Sport-ի թղթակիցը զրուցել է Վահե Սահակյանի հետ:

Վահե, ինչպե՞ ս ստացվեց, որ արդեն 18 տարեկանում դուք ունեք աշխարհի երկու չեմպիոնական տիտղոսներ:

Ես ծնվել են Երեւանում: 2005-ից բնակվում եմ ԱՄՆ-ում եւ մարզվում եմ իմ հոր` Արտեմ Սահակյանի գլխավորությամբ Բրուքլինի մարտարվեստների «Lions Martial Arts Center»  հռչակավոր կենտրոնում: Հայր WKA (Քիկբոքսինգի միջազգային ասոցիացիա) վարկածով քիկբոքսինգի ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչն է:

Արդեն 2010-ին ես դարձա ԱՄՆ չեմպիոն: Նույն թվականին ես նվաճեցի քիկբոքսինգի (WKA) աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես մասնակցում եմ Կ-1-ի եւ քիկբոքսինգի կանոններով անցկացվող մրցաշարերին:

Հաճա՞ խ եք ռինգ դուրս գալիս հայկական դրոշով: 

Ես ներկայացնում եմ ԱՄՆ-ն, բայց ես հայ եմ եւ այդ մասին հայտարարում եմ մրցումների ժամանակ: 2011-ին Գերմանիայում Կ-1-ի եւ քիկբոքսինգի բացարձակ կարգերում հաղթելու ժամանա ես հարթակ էի դուրս գալիս ուսերիս ամերիկյան դրոշով, սակայն իմ սրտում հայկական դրոշն է:

Ե՞ րբ եք լինելու Հայաստանում:

«Lions Martial Arts Center»-ը մասնաճյուղ ունի Հայաստանում: Ես պատրաստվում են ամռանը ժամանել Հայաստան եւ սեմինարներ անցկացնել դպրոցի երխաների համար:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս