Խորվաթիայում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մարզաշապիկը վաճառվել է 90 հազար կունով (մոտ 10 հազար եվրո)։ 25-ամյա արգենտինացու մարզաշապիկը գնել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը։
Բացի այդ, Կիեւի «Դինամոյի» խորվաթ կիսապաշտպան Նիկո Կրանչարի մարզաշապիկը վաճառվել է 50 հազար կունով։ Այն ձեռք է բերել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Շտիման։
Կարիքավոր երեխաներին օգնելու համար անցկացված բարեգործական ակցիայի արդյունքում հավաքվել է 500 հազար կուն, գրում է 24sata.hr-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում