15:05  ,  5 դեկտեմբերի, 2012

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանն ավարտեց կարիերան

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Գրոսոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է L'Equipe-ը։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում 35-ամյա Գրոսոն հանդես է եկել իտալական «Ռենատո Կուրիում», «Կյետիում», «Պերուջիայում», «Պալերմոյում», «Ինտերում» եւ ֆրանսիական «Լիոնում»։ Իտալացու վերջին ակումբը եղել է Թուրինի «Յուվենտուսը», որի կազմում նա խաղացել է 2009-2012թթ.։

Գրոսոն Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Ազգային թիմում նա անցկացրել է 48 հանդիպում եւ դարձել է 4 գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում