Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակել է Եվրո-2012-ի ժամանակ ստադիոն բերելու համար արգելված առարկաների ցանկը:
Վուվուզելներից բացի արգելքի տակ են ընկել նաեւ Աստվածաշունչն ու խաչը եւ «քաղաքական ու կրոնական քարոզչության հիմք ունեցող, այլատյացություն ենթադրող եւ ռասիստական նյութերը»:
Այդ որոշումը սուր քննադատության ենթարկել լեհական կաթոլիկ կազմակերպությունները եւՍեյմի պատգամավոր Աննա Սոբեսկան, հաղորդում է focus.ua-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում