15:46  ,  8 մայիսի, 2024

WTA-1000. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Հռոմի WTA-1000 մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։

Առաջին շրջանում հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, իսպանացի Կրիստինա Բուկշայի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:7 (3:7), 6:0, 7:5: Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովան, որն առաջին շրջանում ազատ էր։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում