WBO վարկածով սուպերմիջինքաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (35-3-0, 27 նոկաուտ) նկարահանվել է գերմանացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Թիլ Շվայգերի ֆիլմում:
Գերմանացի դերասանը հայտնել է, որ գոհ է բռնցքամարտիկի աշխատանքից։ Ֆիլմում Աբրահամը կավատի դեր է կատարել։
Թիլ Շվայգերն ու Արթուր Աբրահամը վաղուց են ճանաչում միմյանց։ Դերասանը բազմիցս ներկա է եղել նրա մենամարտերին, իսկ Ռոբերտ Շտիգլիցի հետ չեմպիոնական մրցամարտից հետո բռնցքամարտիկին առաջարկել է նկարահանվել իր ֆիլմում։ «Հանցանքի վայրը» վերնագրով ֆիլմի շնորհանդեսը կկայանա 2013-ի ապրիլին, հայտնում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Աբրահամը նախապատրաստվում է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի (26-5-0, 11 նոկաուտ) հետ մենամարտին, որը կկայանա 2012-ի դեկտեմբերի 15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում