09:42  ,  6 մայիսի, 2024

«Սպորտինգը» 20-րդ անգամ նվաճեց Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը

Լիսաբոնի «Սպորտինհ» 20-րդ անգամ հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն։ 32-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» 0:2 հաշվով պարտվեց «Ֆամալիկանին» եւ զրկվեց առաջատար «Սպորտինգին» հասնելու հնարավորությունից։

«Սպորտինգը» 32-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել էր «Պորտիմոնենշեին» եւ ունի 84 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Բենֆիկան» վաստակել է 76 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

«Սպորտինգը» Պորտուգալիայի չեմպիոնական տիտղոսների քանակով երրորդն է։ Ռեկորդակիրը «Բենֆիկան» է (38), երկրորդը «Պորտուն» է (30)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում