16:06  ,  26 ապրիլի, 2024

Լունինը «Ռեալի» ղեկավարությունից պահանջել է աշխատավարձի բարձրացում

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը Արքայական ակումբի ղեկավարությունից պահանջել է աշխատավարձի զգալի բարձրացում, հաղորդում է El Nacional-ը։

Նա պատրաստ է նոր պայմանագիր կնքել եւ լինել պահեստային դարպասապահ, եթե հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի վարձատրությանը մոտ պայմաններ ունենա։ Բելգիացի դարպասապահը ստանում է մոտ 15 միլիոն եվրո տարեկան։

«Ռեալը» պատրաստ է որոշակիորեն բարձրացնել Անդրեյ Լունինի աշխատավարձը։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Միլանը», «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք պատրաստ են նրան ավելի շատ վճարել, քան «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում