11:14  ,  26 ապրիլի, 2024

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալու առթիվ։

«Շնորհավորում եմ առաջնությունում հաղթանակի առթիվ։ Դու շատ ես աշխատել եւ արժանի ես այս հաջողությանը։ Վայելի՛ր պահը»,- գրել է Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում