19:19  ,  25 ապրիլի, 2024

ԵԱ․ Անի Հովսեփյանը պարտվեց կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը մենամարտեց ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ, որը հաղթեց 4:1 հաշվով։

Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը 0:5 պարտվել էր իռլանդացի Շենոն Սվինիին։

Ապրիլի 25-ին կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան նաեւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում