18:02  ,  25 ապրիլի, 2024

Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց բուլղարացիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում երկրորդ հանդիպումն անցկացրեց Բուլղարիայի Մ-16 թիմի հետ և պարտվեց 0:3 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Առաջին խաղում Հայաստանի թիմը 2:0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 հավաքականի նկատմամբ: 

ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի այսօր կայացած մյուս խաղում Մոլդովան 2:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին:

Խաղային 2 օրերի արդյունքում` Բուլղարիան վաստակել է 6 միավոր, 3-ական միավոր ունեն Հայաստանն ու Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան միավոր չունի: 

Բուլղարիա Մ-16 - Հայաստան Մ-16՝ 3:0 

Չելեբիև, 8, Պեյչև, 37, Գեորգիև, 44

Հայաստան Մ-16

1. Արթուր Պետրոսյան, 18․ Էդգար Պողոսյան, 21․ Գևորգ Վարդանյան, 15. Շանթ Բեյբության, 4. Հայկ Ղուկասյան (ա), 14․ Աշոտ Ոսկանյան, 10. Դավիթ Դավթյան, 16. Դավիթ Բաթոյան, 22․ Զավեն Մկրտչյան, 9․ Արտյոմ Ալեքսանյան, 19. Հայկ Ստեփանյան

Պահեստայիններ՝ 12․ Նուբար Գիշյան, 2. Համլետ Կարապետյան, 3․ Հենրիկ Իգիթյան, 8. Մարտին Շահգելդյան, 5. Ռուբեն Կարապետյան, 17․ Գագիկ Ասատրյան, 6․ Հարություն Մովսիսյան, 7. Ալբերտ Գարեգինյան, 11. Սարգիս Գասպարյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում