17:10  ,  25 ապրիլի, 2024

Էդգար Սեւիկյանի հաղթական գոլը «Ֆերենցվարոշին» դուրս է բերել եզրափակիչ (տեսանյութ)

Հունգարիայի նորընծա չեմպիոն «Ֆերենցվարոշը» դուրս է եկել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Նիրեգհազայի» հետ կիսաեզրափակիչում «Ֆերենցվարոշն» առավելության է հասել 2:1 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը 89-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին։

«Ֆերենցվարոշը» եզրափակիչում կմրցի «Պակսի» հետ։ Եզրափակիչը  տեղի կունենա մայիսի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում