FLASH - Après s’être pris un petit pont par El-Hadji Diouf, Emmanuel Macron a décidé de l’expulser du territoire. pic.twitter.com/thexXteBgY
— Pediavenir (@Pediavenir) April 25, 2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին մասնակցել է բարեգործական ֆուտբոլային հանդիպման, հաղորդում է BFM TV-ն։
Մակրոնի հետ խաղադաշտ են դուրս եկել լեգենդար ֆուտբոլիստներ Դիդիե Դրոգբան, Դիդիե Դեշամը, Լորան Բլանը, Կրիստիան Կարամբյոն, Իենս Լեմանը, Էդեն Ազարը, Էմանուել Ադեբայորը, Սամուել Էտո’Օ-ն, այլ խաղացողներ։
Մակրոնը խաղացել է 90 րոպե, արդյունավետ է իրացրել 11-մետրանոց։ Նրա թիմը հաղթել է 5:3 հաշվով բժշկական աշխատակիցների թիմին, որի մարզիչը եղել է Արսեն Վենգերը։
Հանգանակած գումարը կփոխանցվի Բրիժիտ Մակրոնի բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է մանկական հիվանդանոցների։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում