00:59  ,  25 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» պարտվեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Էվերտոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

«Էվերտոնից» աչքի ընկան անգլիացի պաշտպան Ջերեդ Բրենթուեյթը եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը։

34 խաղից հետո «Լիվերպուլը» 74 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 3 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո ունի 73 միավոր։ «Էվերտոնը» 16-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:0 (տեսանյութ)

Ջերեդ Բրենթուեյթ, 27, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում