18:36  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Բարեղամ Հարությունյանն ապահովեց մեդալ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից չորրորդ մեդալն ապահովեց Բարեղամ Հարությունյանը։

48 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում նա մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Սախիլ Ալախվերդովի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

54 կգ քաշային Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Գաբոր Վիրբանին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը՝ իսպանացի Ռաֆայել Լոսանո Սերանոյին։

Հայ բռնցքամարտիկներից արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը և աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում