13:10  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի 6 բռնցքամարտիկ այսօր կպայքարի մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապրիլի 24-ին կունենա քառորդ եզրափակիչի 6 մասնակից։ Հաղթանակը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովի հետ։

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանի մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Լոսանո Սերանոն։

54 կգ քաշային Դավիթ Եգորյանը ռինգ դուրս կգա հունգարացի Գաբոր Վիրբանի դեմ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմենամարտի իտալացի Ջուզեպե Կանոնիչոյի հետ։

60 կգ քաշային Արթուր Սակակյանը կմրցի սլովենացի Տադեյ Չերնոգայի հետ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանի մրցակիցը կլինի սլովենացի Նեյչ Պետրիչը։

Հայ բռնցքամարտիկներից արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը և աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում