23:09  ,  23 ապրիլի, 2024

«Ինտերի» չեմպիոնական տորթը (ֆոտո)

Միլանի «Ինտերը» չեմպիոնական տորթով նշել է 20-րդ սկուդետոն։ Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է լուսանկարներ, նաեւ տեսանյութով չեմպիոնական ուղին։

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։

«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում