22:35  ,  23 ապրիլի, 2024

ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականից մեկնարկային մենամարտում պարտություն կրեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։

Քառորդ եզրափակիչում նա մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Թամարա Կուբալովայի հետ, որը երկրորդ ռաունդում ժամանակից շուտ հասավ հաղթանակի։

Ավելի վաղ կանանց Հայաստանի թիմից հաղթանակով էր մեկնարկել Անուշ Գրիգորյանը։

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր ռումինացի Միհայելա Բադեսկուին՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում