«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է միլանյան թիմի 20-րդ չեմպիոնական տիտղոսին։
Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։
«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2021 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում