19:23  ,  23 ապրիլի, 2024

Հայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման ժամկետը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման ժամկետը։

«Մրցամարտը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը»,- գրել է Էմիլ Սուտովսկին։

Աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ տիտղոսը կվիճարկի Տորոնտոյում անցկացված հավակնորդների մրցաշարի հաղթող, հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում