14:47  ,  23 ապրիլի, 2024

Քինգսլի Քոմանը բաց կթողնի Եվրո-2024-ը

Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քինգսլի Քոմանը բաց կթողնի Եվրո-2024-ը, հաղորդում է L'Equipe-ը։

27-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում (2:0)։ Քինգսլի Քոմանը չի հասցնի վերականգնվել մինչեւ հունիսի 14-ը մեկնարկելիք մրցաշարը։

Ընթացիկ մրցաշրջանում Քոմանը «Բավարիայի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում