Միլանի «Ինտերը» Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ նվաճեց 6-րդ տիտղոսը՝ դառնալով Իտալիայի չեմպիոն։
Իտալացի մասնագետը գերազանցեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում նվաճած տիտղոսների քանակով։ Մոուրինյոյի ղեկավարությամբ միլանյան թիմը նվաճել էր 5 տիտղոս։
Ինձագիի օրոք «Ինտերը» դարձել է նաեւ Իտալիայի կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։
Ա Սերիայի հիմնադրումից (1929/1930) «Ինտերի» երկու մարզիչ է ավելի շատ տիտղոս նվաճել, քան Ինձագին։ Էլենիո Էրերան եւ Ռոբերտո Մանչինին 7 տիտղոս են ունեցել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում