Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի երկրորդ տեղում գտնվող «Միլանին»։
«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։
«Միլան» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Gli per #MilanInter
— Inter (@Inter) April 22, 2024
Dai ragazzi
Powered by @play_eFootball#ForzaInter #DerbyMilano pic.twitter.com/lVo2ILJBlL
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում