18:40  ,  22 ապրիլի, 2024

ԵԱ․ Լուսինե Գեւորգյանն ու Էլիդա Քոչարյանը պարտվեցին մեկնարկում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից Լուսինե Գեւորգյանը եւ Էլիդա Քոչարյանը պարտվեցին մեկնարկային մենամարտերում։

48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը որակավորման փուլում չհաղթահարեց ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովայի արգելքը։

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը որակավորման փուլում պարտվեց Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոյին:

54 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը ապրիլի 22-ին որակավորման փուլում կմրցի հունգարացի Խաննա Լակոտարի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում