19:59  ,  21 ապրիլի, 2024

«Աստոն Վիլայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Բորնմուտին» եւ տարավ կամային հաղթանակ 3:1 հաշվով։

31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։

«Աստոն Վիլայից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Մորգան Ռոջերսը, ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Դիաբին եւ ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին։

«Աստոն Վիլան» 66 միավորով չորրորդն է, «Բորնմուտը» 13-րդ տեղում է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Բորնմուտ»՝ 3:1 (տեսանյութ)

Մորգան Ռոջերս, 45+1, Մուսա Դիաբի, 57, Լեոն Բեյլի, 78 - Դոմինիկ Սոլանկե, 31, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում