01:00  ,  21 ապրիլի, 2024

«Ժիրոնան» ուժեղ էր «Կադիսից»՝ 4:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» ընդունեց «Կադիսին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, իսպանացի կիսապաշտպան Իվան Մարտինը, ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը եւ իսպանացի հարձակվող Պորտուն։

«Ժիրոնան» 68 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» 18-րդ տեղում է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ժիրոնա» - «Կադիս»՝ 4:1 (տեսանյութ)

Էրիկ Գարսիա, 9, Իվան Մարտին, 22, Արտյոմ Դովբիկ, 71, Պորտու, 82 - Գոնսալո Էսկալանտե, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում