14:20  ,  20 ապրիլի, 2024

«Միլանը» կհեռացնի Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել ամռանը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Ստեֆանո Պիոլիին հեռացնելու վերաբերյալ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում «Միլանը» չկարողացավ հաղթահարել «Ռոմայի» արգելը՝ երկու հանդիպումներում էլ կրելով պարտություն (0:1, 1:2):

Իտալիայի առաջնության 32 տուրից հետո «Միլանը» 69 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 14 միավոր։

33-րդ տուրում «Միլանը» ապրիլի 22-ին կընդունի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում