12:10  ,  20 ապրիլի, 2024

Պոչետինո․ «Ուեմբլիում» տիտղոս նվաճելը երազանքս է

Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ հույս է հայտնել, որ մարզչական կարիերայի ընթացքում կնվաճի տիտղոս «Ուեմբլիում»։

«Դեռ կիսաեզրափակիչն է, բայց նաեւ եզրափակիչ է, քանի որ չհաղթելու դեպքում՝ իրավունք չենք ստանա խաղալ «Ուեմբլիում»։ Հույս ունեմ, որ մի օր կնվաճեմ տիտղոսը այդ ստադիոնում։ «Ուեմբլիում» տիտղոս նվաճելը երազանքս է։ Հրաշալի կլիներ զգալ այդ պահը։ Մենք կենտրոնացած ենք եւ կձգտենք դուրս գալ եզրափակիչ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» արդեն հանդիպել են երկու անգամ։ Երկու դեպքում էլ գրանցվել է ոչ ոքի՝ 4:4, 1:1:

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 21-ին կվիճարկեն «Քովենթրի Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում