10:21  ,  20 ապրիլի, 2024

Անչելոտին Գյուլերին խորհուրդ է տվել հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր ղեկավարած թիմի 19-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին խորհուրդ է տվել հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում ավելի շատ խաղաժամանակ ունենալու համար, հաղորդում է AS-ը։

Իսպանիայում շատ թիմեր հետաքրքրված են Արդա Գյուլերի ծառայություններով։

Անցած ամռանը «Ռեալ» տեղափոխված Գյուլերը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Գյուլերի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում