17:45  ,  19 ապրիլի, 2024

Բռնցքամարտի ԵԱ․ Պայքարն են սկսում Արթուր Սահակյանը եւ Վախթանգ Հարությունյանը (ուղիղ եթեր)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունունում պայքար են սկսում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։

Առաջինը ռինգ դուրս կգան  Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ):

60 կգ քաշային Արթուր Սահակյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ:

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմենամարտի հունգարացի Սոմա Մեսթերի հետ:

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը որակավորման փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի հետ:

Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի որակավորման փուլի Արջան Իսենի (Հյուսիսային Մակեդոնիա) - Միքայիլ Ցամալիդիս (Հունաստան) զույգի հաղթողը:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը նույնպես հայտնի կդառնա որակավորման փուլից հետո, որտեղ մրցելու է Օլաֆ Կազիմիերց Պերա (Լեհաստան) - Դավիդ Միչալեկ (Սլովակիա) զույգը:

Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը:

Ապրիլի 21-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի որակավորման փուլի Անի Հախիլարի (Ալբանիա)- Յակուբ Կրժպյեդ (Լեհաստան) զույգի հաղթողին:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ:

67 կգ քաշային Արարատ Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի լեհ Մատեուս Գրեժբերը:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կպայքարի սլովակ Ժոզեֆ Կոստուրի հետ:

Ապրիլի 24-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը եւ Դավիթ Եգորյանը կմեկնարկեն քառորդ եզրափակիչներից:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի վրացի Սախիլ Ալախվերդովին:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմենամարտի որակավորման փուլի Կոսմին Պեդրե Գիրլեանու (Ռումինիա)- Ռաֆայել Լոզանո Սերանո (Իսպանիա) զույգի հաղթողի հետ:  54 կգ քաշային Դավիթ Եգորյանն էլ կպայքարի որակավորման փուլի Ջիանիս Սալոցկիխ (Բելառուս)- Գաբոր Վիրբան (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:

Կանանց Հայաստանի թիմը պայքարի մեջ կմտնի ապրիլի 22-ից:

Առաջինը ռինգ դուրս կգան Լուսինե Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Էլիդա Քոչարյանը:

48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը մեկնարկային որակավորման փուլում կհանդիպի ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովային:

54 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը որակավորման փուլում կմրցի հունգարացի Խաննա Լակոտարի հետ:

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոն:

Ապրիլի 23-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները: Անուշ Գրիգորյանը, Սոնա Հարությունյանը եւ Անի Հովսեփյանը կմեկնարկեն քառորդ եզրափակիչներից:

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կիսաեզարփակիչի ուղեգիրը կվիճարկի ռումինացի Միխայելա Բադեսկուի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանի մրցակիցը կլինի որակավորման փուլի Թամարա Կուբալովա (Սլովակիա)- Ասունտա Կանֆորա (Իտալիա) զույգի հաղթողը:

Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կմրցի ռումինացի Կրինուտա Անդրա Նիկոլետա Սեբեի հետ:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում