Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պատասխան խաղում ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ հաղթեց 1:0 հաշվով։
63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (տեսանյութ)։
Լոնդոնում «Արսենալն» ու «Բավարիան» խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:
2020-ին Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելուց հետո մյունխենյան թիմն առաջին անգամ հասավ կիսաեզրափակիչ։
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» Անգլիայում հյուրընկալվել է տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
12-րդ րոպեին դաշտի տերերի դարպասը գրավեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ)։
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 17, 2024
76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ)։
Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
City hero #UCL pic.twitter.com/cOpiHObZzf
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 17, 2024
Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում