«Բավարիան» դուրս թողեց «Արսենալին», «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

00:54   18 ապրիլի, 2024

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պատասխան խաղում ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (տեսանյութ

Լոնդոնում «Արսենալն» ու «Բավարիան» խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

2020-ին Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելուց հետո մյունխենյան թիմն առաջին անգամ հասավ կիսաեզրափակիչ։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» Անգլիայում հյուրընկալվել է տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

12-րդ րոպեին դաշտի տերերի դարպասը գրավեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ

76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։