Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները։
Հնդիկ Դոմարաջու Գուկեշը պարտության մատնեց հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտին եւ 5 միավորով հավասարվեց առաջատար Յան Նեպոմնյաշչուն։ Ռուսաստանցի գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ։
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)՝ 0:1
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 1:0
Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 0,5:0,5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 0,5:0,5
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում