00:54  ,  11 ապրիլի, 2024

ՉԼ․ «Բարսելոնան» պարտության մատնեց ՊՍԺ-ին, «Աթլետիկոն»՝ «Բորուսիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Փարիզյան թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն եւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի դուբլը եւ դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստիանսենի գոլը։

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում մրցակցի դարպասը գրավեցին «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը եւ բրազիլացի պաշտպան Սամուել Լինոն։

Վերջնամասում հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերի գոլի շնորհիվ։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 16-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2։3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 48, Վիտինյա, 51 - Ռաֆինյա, 37, 62, Անդրեաս Կրիստենսեն, 77

 «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 4, Սամուել Լինո, 32 - Սեբաստիեն Ալեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում