13:03  ,  10 ապրիլի, 2024

Գվարդիոլ․ Ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի «Մանչեսթեր Սիթիում», այն էլ՝ այսպիսի մրցակցի

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը մեկնաբանել է իր գոլը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Մադրիդում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 3:3:

«Անհավանական խաղ էր։ Առաջին անգամ էի խաղում այս ստադիոնում։ Հրաշալի մթնոլորտ էր։ Իհարկե, տնային խաղին կտրամադրվենք՝ հաշվի առնելով այս արդյունքը, որը դրական է։

Ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի «Մանչեսթեր Սիթիում», այն էլ՝ այսպիսի մրցակցի»,- Գվարդիոլի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում