12:12  ,  10 ապրիլի, 2024

Գվարդիոլան՝ «Ռեալի» դեմ խաղում Դե Բրույնեի բացակայության մասին

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը բաց թողել թիմի առաջատարներից բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Հյուրանոցում Դե Բրույնեն ասաց, որ պատրաստ է խաղին, բայց հետո նա վատ էր զգում իրեն։ Երբ եկանք ստադիոն, նա սրտխառնոց եւ փսխում ուներ։ Նա չէր կարող դուրս գալ խաղադաշտ։

Ամենբարձր մակարդակում հաջողության հասնելու գաղտնիքներից մեկը քաոսին հարմարվելն է։ Բողոքելու ժամանակ չկա։ Ուոքերը չկա, Նեյթանը չկա, Դե Բրույնեն չի կարող խաղալ, նշանակում է պետք է խաղալ այլ 11 ֆուտբոլիստներով։ Հույս ունեմ, որ նրանք հաջորդ չորեքշաբթի կվերադառնան խաղադաշտ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 3:3: Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա ապրիլի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում