10:58  ,  10 ապրիլի, 2024

Անչելոտի․ Երբեք այսպիսի ճնշման տակ չէինք խաղացել

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 3:3 հաշվով ոչ ոքի արդյունքը Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։

«Այս հանդիպումը տարբերվում էր մեր բոլոր նախորդ հանդիպումներից։ Երբեք այսպիսի ճնշման տակ չէինք խաղացել։

Երկու թիմերն էլ խաղացին հնարավարությունների սահմանագծին, եւ դրա արդյունքն է այս համառ ոչ ոքին։ «Մանչեսթեր Սիթին» շատ արագ գոլ խփեց։ Ոչ ոք չէր սպասում, որ այդ դիրքից նրանք կգրավեն մեր դարպասը։ Բայց մենք շատ լավ արձագանքեցինք եւ հրաշալի խաղացինք հաջորդ 60 րոպեներին։

Մենք պետք է գոհ լինենք այս արդյունքից։ Շատ լավ հանդես եկանք։ Եթե նույն կերպ խաղանք հաջորդ շաբաթ, կկարողանանք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում