22:36  ,  8 ապրիլի, 2024

Արտետա․ Բարդ խնդիր է ՉԼ-ի ամենահաջողակ ակումբներից մեկին դիմակայելը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում սպասում է ծանր պայքար։

«Բարդ խնդիր է Չեմպիոնների լիգայի ամենահաջողակ ակումբներից մեկին դիմակայելը։ Անհամբեր սպասում ենք։ «Բավարիան» առաջատար թիմ է։ Ես Թոմաս Տուխելի մեծ երկրպագու եմ։ Շատ բան եմ նրանից սովորել։

Շատ ուժեղ մրցակից է բաժին հասել։ Պետք է լավ պատրաստվել եւ թելադրել մեր խաղը։ Անցյալում «Բավարիայից» կրած պարտություններն արդեն պատմություն են։ Մենք պետք է ապացուցենք, որ հիմա ավելի լավն ենք։ Սա մարտահրավեր է, եւ մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք»,- Արտետայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Արսենալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում