00:57  ,  2 ապրիլի, 2024

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վիլյառեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելն ու իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը։

«Աթլետիկոն» 58 միավորով չորրորդն է, «Վիլյառեալը» 10-րդ տեղում է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 1:2 (տեսանյութ)

Ալեքսանդր Սյորլոտ, 50 - Ակսել Վիտսել, 9, Սաուլ Նյիգես, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում