00:53  ,  1 ապրիլի, 2024

«Ռեալն» ուժեղ էր «Աթլետիկից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որն աչքի ընկավ 8-րդ եւ 73-րդ րոպեներին։

«Ռեալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Աթլետիկը» չորրորդն է՝ 56 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում