21:51  ,  31 մարտի, 2024

«Ժիրոնան» պարտության մատնեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» ընդունեց Սեւիլիայի «Բետիսին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով (տեսանյութ

«Ժիրոնայից» դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Բետիսից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն։

«Ժիրոնան» 65 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Բետիսը» 7-րդն է՝ 42 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում