20:26  ,  30 մարտի, 2024

«Բայերը» վերջին րոպեներին հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում մրցեց «Հոֆենհայմի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանկի 2:1 հաշվով։

«Բայերը» գոլերը խփեց վերջին րոպեներին։ Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխն ու չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Բայերը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Մյունխենի «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 9-րդն է՝ 33 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 88, Պատրիկ Շիկ, 90+1 - Մաքսիմիլիան Բայեր, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով