13:20  ,  30 մարտի, 2024

Լա Լիգա․ Վինիսիուս Ժունիորը՝ ամսվա լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է իսպանական Լա Լիգայի լավագույն խաղացողը մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա»), Բրաիս Մենդեսը («Ռեալ Սոսիեդադ»), Ալեքսանդր Սյորլոտը («Վիլյառեալ») եւ Գորկա Գուրուսետան («Աթլետիկ»)։

Այս ամիս Վինիսիուս Ժունիորն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման, խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում